Ֆրանսիայից և քաղաքականությունից հեռու մարդիկ դժվար էս ծյոծյայի անունը լսած լինեն (Marine Le Pen), իրենով չեն հետաքրքրվում ոչ էլ տեղացի էմիգրանտները, իչպես կասեր ռուսը` a зря:
Ազգային ճակատի (Ֆրոնտ նասիոնալ-Front national ) այս ղեկավարը իր ուլտրա ազգային, իսկ իրականում ` տեղը տեղին ռասիստական տեսակետները ժառանգել է իր ոչ պակաս ռասիստ պապայից, որն, ասում են, ժամանակինմեծ սիրով համագործակցել է ֆաշիստական ռեժիմի հետ:
Իրանց դեպքում պտուղը ընկել է հենց ծառի տակ: Կուսակցության գաղափարախոսությունը ամփոփ այսպիսին է «գրողի ծոցը Եվրոմիությունը, փակենք մեր սահմանները, էմիգրանտներին դուրս հանենք ու ոչ մի երկրի մի կոպեկ չտանք»։
Ինչ խոսք, մեղմ ասած խոստումնալից է հնչում։
Հիմա կասեք՝ ի՞նչ կապ ունի էս տիկինը մեզ հետ: Ցավոք՝ ամենաանմիջական։ Վերջին դեպքերը` «Շառլի Էբդոյի» ծաղրանկարիչների ողբերգական սպանությունը, Նիցի և Բեռլինի դեպքերը, այս ամեն ցավոք ամեն անգամ ձայներ են ավելացնում այս հրեշ տիկնոջ համար՝ հնարավորություն տալով առաջիկա նախագահական ընտրություններին: Եթե տարիներ առաջ սա անհավանական մի բան էր թվում, ինչպես օրինակ Դոնալդ Թրամփի հաղթանակը, ապա այսօր Լը Պենի շանսերը ի զարմանս շատերի, իրավիճակի, տրամադրությունների, ահաբեկչությունների հետ կապված ավելանում ու ավելանում են։ Իհարկե հայերը կապ չունեն դրա հետ, բայց ֆրանսիացին էլ սկսել է շատ չտարբերել հայ, արաբ թե թուրք ու վրացի, բոլորը շատերի համար մի անուն ունեն այլեւս՝ էմիգրանտներ։
Նույնիսկ մեր բազմազգ ընտանիքում ավելի լուրջ են նայում ազգային ճակատին:
Սկեսուրս վերջերս ասեց, թե․
-Դա արդար չի, կառավարությունը սկսում է պատերազմ, տուժում ենք մենք: Այդպես է սկսած Ալժիրի պատերազմից .. արաբները եկան, լցվեցին, մեր աշխատածը ուտում են, առանց մի կոպեկ վճարելու..․
Հիշում եմ, ամուսնուս՝ ժորդանի քեռին էլ մի անգամ ասեց.
-Ժամանակն է գիլիոտինի վրայից փոշին մաքրել ․..
Այս բառեր մինչեւ հիմա հնչում են ականջներումս։
Տխուր է, շատ տխուր․..
Եվրոպայում Ֆրանսիան թերեւս ամենահայամետ քաղաքականություն է վարում։
Բայց ես հասկանում եմ, որ Եվրոպայի տարբեր անկյուններում կայծերի նման անսպասելի բռնկվող ահաբեկչության նորանոր դեպքերը, որոնք կյանքեր են խլում, էլ ավելի են մոտեցնում Մարին Լը Պենի հաղթանակն՝ առաջիկա նախագահական ընտրություններին, ինչը ոչ մի լավ բան չի խոստանում։
Ցավոք, վստահ եմ, այդ հաղթանակը մոտ է, կգա այս բոբո ծյոծյան ու մենք կզրկվենք մեր աջակից գերտերությունից: Ես մարդու ճակատին գրած է «թքած ունեմ բոլորի վրա, բացի կյաժերից», դժվար թե կարողանաս բացատրել, որ մենք՝ հայերս, եղել ենք շեկ և կապուտաչյա։
Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր
MediaLab Blog