Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ժամանակ է տվել պաշտոնատար անձանց

Հայտարարտու պաշտոնատար անձանց կողմից ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալներն էլեկտրոնային շտեմարանում լրացնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը, տեղեկացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

Հանձնաժողովի հիշեցնում են, որ մինչև նշված ժամկետի ավարտը անհրաժեշտ է հայտարարգրերի էլեկտրոնային շտեմարանի «Անձնական տվյալներ» մասում մուտքագրել և պահպանել ընտանիքի անդամների տվյալները, այդ թվում էլեկտրոնային փոստի հասցեն։

Նշվում է, որ այս գործողությունը պարտադիր է բոլոր պաշտոնատար անձանց համար, նույնիսկ այն պարագայում, երբ նախկին հայտարարագրերում ընտանիքի անդամների տվյալներն արդեն ներկայացվել են։ Ընտանիքի անդամների տվյալների հաստատումից անմիջապես հետո ընտանիքի անդամները ևս կստանան հայտարարագրման պարտավորության վերաբերյալ ծանուցում։

Մանրամասները՝ այստեղ