Ամուլսարի հանքահանությունից հետ կանգնելը գործող կառավարության հաղթանակը կլինի. Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Ես արմատապես համաձայն չեմ, որ Ալուլսարի հանքահանության թույտվությունից հետ կանգնելը ներկա կառավարության պարտություն է: Իրականում Ամուլսարի հանքահանությունից հետ կագնելը ներկա կառավարության հաղթանակը կլինի: Հիմա, երբ արդեն հրապարակի վրա է նաև Ամուլսարի հանքահանության հետևանքների խորհրդային շրջանի հետազոտությունը, կարել է ասել՝ նոր գիտելիք և փաստարկներ են սեղանի վրա, հետևաբար նոր իրավիճակ է ստեղծվել: Նոր իրավիճակ է նաև կառավարության համար:

Սխալը մարդկային երևույթ է, կառավարությունն էլ մարդկանցից է կազմվում, ոչ թե ռոբոտներից: Նոր իրավիճակը նոր լուծումներ է թելադրում: Ուժ կգտնի՞ արդյոք ներկա կառավարությունը հաղթահարելու հանքահանության թույլտվության նախնական իներցիան՝ շատ լավ հասկանալով դրանից բխող դրական և բացասական հետևանքները: Եթե խնդիրը Լիդիանի հետ պիտի լուծվի դատական կարգով, դրան պիտի նախապատրաստվել ամենայն լրջությամբ, այդ թվում՝ նախնական բազային տեղեկությունների թերիության հիմնավորումներով, որում Լիդիանի սխալը /չասեմ հանցանքը/ պակաս չէ ՀՀ ԲՆապահպանության նախարարության սխալներից /չասեմ հանցանքից/; Տվյալ դեպքում հաղթանակը սխալից ետ կանգնելն է, ոչ թե խորացնելը: Կառավարության այսպիսի հաղթանակից կշահեն բոլորը»: