Անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված պարապմունքներ՝ զորամասերից մեկում. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում փետրվարի 15-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված պարապմունքներ:

«Բացազատված ուսումնական կետերում անձնակազմին ներկայացվել են հնարավոր պատահարներից խուսափելու եղանակները, զինծառայողները հրահանգավորվել են սպառազինության և մարտական տեխնիկայի կիրառման և շահագործման, ինչպես նաև մարտական պատրաստության պարապմունքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: