Բայդենն ու Պուտինը կհանդիպեն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ամերիկացի և ռուս գործընկերներ Ջո Բայդենին և Վլադիմիր Պուտինին հրավիրել է գագաթնաժողով անցկացնել Եվրոպայում անվտանգության և ռազմավարական կայունության թեմայով։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, գրում է Factor.am-ը:

Երկու քաղաքական գործիչներն էլ պաշտպանել են այդ գաղափարը և ընդունել Եվրոպայում հանդիպելու Մակրոնի առաջարկը։ Ֆրանսիայի ղեկավարը նաև առաջարկել է ավելի ուշ հանդիպում անցկացնել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ ԱՄՆ նախագահի աշխատակազմը հաստատել է Պուտինի հետ հանդիպելու Բայդենի համաձայնությունը։