Մոմավառություն եւ բողոքի երթ` Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ

Մոմավառություն եւ բողոքի երթ` Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ
Մոմավառություն եւ բողոքի երթ` Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ

ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ՝ 2012 թվականի օգոստոսի 7-ին (երեքշաբթի)՝ ժամը 19:00-ին, նրան մահ պատճառած դաժան խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում:

Հորդորում ենք Ձեր ներկայությամբ հարգել Վահե Ավետյանի հիշատակը և պահանջել պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին, ինչպես նաև միանալ քրեաօլիգարխիկ համակարգի բռնության հակամշակույթի հանդեպ հանրային համատարած մերժման, պարսավանքի և անհանդուրժողականության շարժմանը:

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբ