Ռեկորդային ցուցանիշ՝ անշարժ գույքի շուկայում․ գործարքները շատացել են, բնակարանները՝ թանկացել.Factor

Անշարժ գույքի շուկայում ռեկորդային ակտիվություն է նկատվում։ Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում աշխարժ գույքի նկատմամբ կատարվել է 96 հազար 535 գործարք, ինչը վերջին 10 տարիների ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալների վերլուծությունից։  

Գործարքներն առավելապես աճել են Երևանում և Կոտայքի մարզում։ Այսպես․ եթե 2021 թվականի առաջին կիսամյակում Երևանում գրանցվել է 27 հազար 984 գործարք, 2022 թվականի նույն ժամանակահատվածում գործարքների թիվը 31 հազար 509 է։

Աճը կազմել է 12,6 %: Կոտայքի մարզում 2021 թվականի առաջին կիսամյակում կատարվել է 14 հազար 543 գործարք, 2022-ի նույն ժամանահատվածում՝ 16 հազար 357։ Աճը կազմել է 12,4 %:

Երևանում անշարժ գույքի նկատմամբ գործարքների մեծ մասը տեղի է ունեցել Կենտրոն վարչական շրջանում՝ 18,9 %-ը, առավել ցածր է ակտիվությունը Նուբարաշեն վարչական շրջանում՝ 0,7 %: Աճել են նաև օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված գործարքները։

Այս տարվա առաջին կիսամյակում օտարերկրացիների մասնակցությամբ 2442 գործարք է կնքվել։  Այս տարվա հունվար-հունիս ամիսներին օտարերկրացիները Հայաստանում 896 միավոր անշարժ գույք են գնել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 605 միավորի փոխարեն։ 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում