Տեղեկություններ են ստացվել, որ Որոտան համայնքից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան. Փաստինֆո

Նոր տեղեկություններ են ստացվել, որ Սյունիքի մարզի Որոտան համայնքից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

Նա տեղեկացրեց, որ անհապաղ մեկնելու է Գորիս, որովհետև տեղեկություններ են ստացվել, որ համայնքներից տներ են անցնում ադրբեջանական կողմին։

«Տեղեկացա, որ մեր պատմական հողերից՝ Որոտան համայնքից 12 տուն անցնում է Ադրբեջանին»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է որոշեն, բանակցեն և հասկանան, թե ինչ է կատարվում։ 

Ավելին՝ այստեղ