ԵԽԽՎ-ում քաղաքական երկու խմբերի ղեկավարներ ԵԽ գլխավոր քարտուղարի առաջ բարձրացրել են հայ ռազմագերիներին ազատելու հարցը. Մարուքյան

Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԵԽԽՎ քաղաքական խմբերում և լիագումար նիստում այսօր առավոտյան տեղի ունեցած քննարկումների ժամանակ մեր կողմից կատարված աշխատանքի արդյունքում քիչ առաջ քաղաքական երկու խմբերի ղեկավարներ Ալեսքանդր Պոչեյը (Եվրոպայի ժողովրդական կուսակցության խումբ) և Ժակ Մէրը (Եվրոպայի Ազատականների և ժողովրդավարների դաշինք խումբ) ԵԽ գլխավոր քարտուղարի առջև հարց բարձրացրեցին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով»: