Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։

ՀՀ երրորդ նախագահը ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

Հիշեցնենք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ էր հղել: