Չարյաց փոքրագույնը .Մակրոնը չհաղթեց ընկերներ, այլ Լը Պենը պարտվեց. «Ալամեզոն» Բլոգ

Չարյաց փոքրագույնը .Մակրոնը չհաղթեց ընկերներ, այլ Լը Պենը պարտվեց. «Ալամեզոն» Բլոգ
Չարյաց փոքրագույնը .Մակրոնը չհաղթեց ընկերներ, այլ Լը Պենը պարտվեց. «Ալամեզոն» Բլոգ

Մակրոնը չհաղթեց ընկերներ, այլ Լը Պենը պարտվեց։ 

Էմիգրանտների ահ ու սարսափը նախապես գիտեր, որ պարտվելու է, բայց միևնույն է ալիգատորի քաղցր ժպիտը դեմքից չէր պակասում: Միգուցե իսկապես գիտեր, եթե անգամ Մակրոնը հաղթեց, միևնույն է գլխավոր հերոսուհին կմնա ինքը`տիկին Լը Պենը: Իսկ մարդիկ թեթևացած շունչ քաշեցին:

Նախընտրական հարցազրույցներում Լը Պետը հաճախ ասում էր, որ պետք է ռեֆերենդում կազմակերպել, որպիսզի իմանա արդյոք մարդիկ ցանկանում են ԵՄ-ում մնա՞լ, թե՞ոչ:

Եվ շատերի համար նախագահաակն երկրորդ փուլում, ուր մրցում էին Մակրոնն ու Լը Պենը, ինչ-որ առումով նաեւ ռեֆերենդում էին։ էմիգրանտմերի խնդիրները իրականում ոչինչ էին այն խնդիրների դեմ, ինչը իր հետ կբերեր Լը Պենը` ընտրվելու դեպքում:

Հետևաբար այսօր ֆրանսիացիները ասեցին «ոչ տիկին, մենք դուրս չենք ուզում գալ Եվրոմիությունից» և սա էլ այն դեպքում, որ Մակրոնն առանձնապես ժողովրդի մոտ համակրանք չի վայելում։ 

Այսօր իհարկե ռուսական լրատվամիջոցները հիասթափված կլինեն, իրենք ակնկալում էին Լը Պենի հաղթանակը, բայց դե, հիմա ֆրանսիացիներն ի տարբերություն ամերիկացիների ավելի ադեկվատ գտնվեցին։ Այս ընտրություններին մի բան պարզ դարձավ. Ֆրանսիացիները առանձնապես ցանկություն չունեն լքելու ԵՄ-ն:

Ֆրանսիացիները կատարեցին իրենց արդար ընտրությունը։ Դա իհարկե պարզ էր՝ ընտրություններից, արդար, պարզ և թափանցիկ էին: Գոհ էին բոլորը, անգամ մեր Նարցիս ծյոծյան: Լը Պենի ժպիտը միայն դա էր ասում. Ամեն ինչ դեռ առջևում է, ինքը դեռ կրկին կփորձի համոզել ֆրանսիացիներին, իսկ մինչ այդ մարդիկ հույսով սպասում են Մակրոնի բարեփոխումներին, իսկ աջ ու ձախ խոսակցություններ են.

-Մակրոնը չարյաց փոքրագույն է, ինչ էլ լինի հո Օլանդից բեթար չի՞ լինելու։
Կապրենք կտեսնենք, ընկերներ

Կեցցե՛ Ֆրանսիան ❤

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog