ELARD -ի փորձագետների հետ քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ փորձաքննության արդյունքները

ELARD -ի փորձագետների հետ քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ փորձաքննության արդյունքները
ELARD -ի փորձագետների հետ քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ փորձաքննության արդյունքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացության և դրա վերլուծության արդյունքները:

Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարության պատասխանատու գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները:

Տեսակոնֆերանսի ընթացքում ELARD ընկերության փորձագետները մանրամասն անդրադարձել են փորձաքննության արդյունքներին, պատասխանել հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի:

Տեսակոնֆերանսի տեսանյութը պատրաստման փուլում է և կհրապարակվի ավելի ուշ, տեղեկացնում է ՀՀ կառավարության Ֆեյսբուքի էջը։