«Սերժ Սարգսյանն իր ծրագրում խոստովանում է` գալիք 5 տարում ոչ մի լավ բան մի’ սպասեք».Հրանտ Բագրատյան

«Սերժ Սարգսյանն իր ծրագրում խոստովանում է` գալիք 5 տարում ոչ մի լավ բան մի’ սպասեք».Հրանտ Բագրատյան
«Սերժ Սարգսյանն իր ծրագրում խոստովանում է` գալիք 5 տարում ոչ մի լավ բան մի’ սպասեք».Հրանտ Բագրատյան

Երկրի նախագահին քննադատում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տնտեսական ու քաղաքական իր ծրագրերը ներկայացրեց ՀՀ նախագահաի թեկնածու Հրանտ Բագրատյանը` անխնա քննադատելով երկրի կառավարության վարած քաղաքականությունը:

« Քարոզարշավի ընթացքում ավելի ակնհայտ է դառնում, որ հիմնական պայքարը կընթանա մեր և Սերժ Սարգսյանի միջև, մենք լուրջ կասկածներ ունենք, որ Սերժ Սարգսյանը լուծված է համարում առաջին տեղի հարցը և փորձում է նույնիսկ երկրորդ տեղի հարց լուծել: Դա իրականությանը չի համապատասխանում: Պետք է իմանաք, որ մթնոլորտը լրիվ այլ է: Տրամադրված եմ վճռականորեն և պայքարելու եմ մինչև վերջ: Այս ընթացքում մարդկանց դատին եմ ներկայացրել 3 ծրագիր. մեկը տնտեսական, որը կոչվում է «Ընդամենը 100 քայլ», մյուսը` «Արտաքին քաղաքականության ուրվագծերը» և քաղաքական փոխոխությունների ուրվագծերը, որպիսիք են Սահմանադրության փոփոխությունները, ընտրովի դատավորների ինստիտուտը: Մեր կարծիքով, մենք ներկայացրել ենք շատ պրոֆեսինալ և համապարփակ փաստաթղթեր, մեր բազմաթիվ արձագանքքներին իշխանությունը չի արձագանքել, եղել է արձագանք, թե մենք ծանր քաշային ենք, մենք չեն մասնակցելու»,- ասաց թեկնածուն` նշելով, որ կարելի է գրել 300 կամ 3000 էջ ցանկություններ, բայց իր ներկայացրած փաստաթղթերը կոնկրետ են:

Տնտեսագետը իր «100 քայլը» անհամամատելի համարեց Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի հետ: «Ես ընդունում եմ , որ տնտեսական ծրագրերը երկուսն են. մեր ծրագիրը և Սերժ Սարգսյանի , գուցե այլ ծրագրեր էլ կան, բայց ծրագիր ասելով ես հասկանում եմ ոչ թե մտքերի շարանը, որ էսքան աշխատավարձ կբարձրացնենք, էսքան բյուջեից հարկերը կպակասեցնենք, այլ, երբ որ մարդը ցույց է տալիս, թե եղած ռեսուսների մեջ ի՞նչ արդյունք կստանա: Կլասիկ առումով ծրագիր կա երկու հատ, ընդ որում Սերժ Սարգսյանի ծրագիրը ոչինչ չի ասում, ոչ մի խոստում չի պարունակում, բայց այնուամենայնիվ բալանսավորված ինչ-որ փաստաթուղթ, որտեղ փաստորեն նա խոստովանում է, որ հաջորդ 5 տարին որևէ լավ բան միք սպասեք և մեր ծրագիրը, որտեղ մենք անդրադառնում ենք 2008-2012 թվականների ձախողմանը: Բավական է ձեզ բերեմ ընդամենը 4 թիվ. ՀՆԱ-ի կրկնապատկման փոխարեն մենք ունենք 4 տոկոսի աճ, այսինքն 100-ը կդառնար 200, 100 տոկոսը դարձել է 104 տոկոս: Աղքատությունը 23 տոկոսից պիտի իջներ 11, 23-ից դարձել է 35: 220 հազար մարդ լքել է հանրապետությունը, պաշտոնական թվեր են բոլորը: Նախատեսված եկամուտների կրկնապատկման փոխարեն մենք ունենք եկամուտների 11 տոկոսի աճ: Որ եղել է համաշխարհային տնտեսական ճգնաժամը. արդարացում չէ, ճգնաժամը եղել է մեկ տարի, աշխարհն ունեցել է 2 տոկոսի հետևանք, մենք ունեցել ենք 14 տոկոսի հետևանք: Բացի դա, այս 5 տարիների ընթացքում եղել է մի բան, որը իրենք չէին սպասում. երկիրը դրսից ստացել է 11 միլիարդ դոլարի փող, սա երկու անգամ ավել է , քան նախորդ հինգ տարիներին: Այսինքն ճգնաժամը արդարացում չէ, տարօրինակ է, բայց երկիրը ստանալով 11 միլիարդ դոլարի փող, պարզապես զուգադիպություն է. 11 միլիոն է նաև մեր ՀՆԱ-ն , համախառն ներքին արդյունքը մնացել է նույնը, որևէ դրամ չի աճել», -նշեց տնտեսագետը: Կարդալ ավելին