Քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի տարածքում ծուխ է նկատվել. Ժամանել է ԱԻՆ-ը, խնդիրը վերացված է

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ նիստը՝ ՈՒՂԻՂ
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ նիստը՝ ՈՒՂԻՂ

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի տարածքում, մոտավորապես, ճաշարանի հատվածում մոտ մեկ ժամ առաջ ծուխ է նկատվել։ 

Ժամանել է ԱԻՆ համապատասխան ծառայությունը, խնդիրը վերացված է։ Միջադեպը չի ազդել քաղաքապետարանի բնականոն աշխատանքի վրա, ընդհատումներ կամ առավելեւս, տարհանում չի եղել, ներկայումս էլ քաղաքապետարանն աշխատում է սովորական ռեժիմով։