Կառավարությունը ընկերություններից մեկին ազատեց մաքսատուրքից

Կառավարության որոշմամբ «ԲԵՆ 10» ՍՊԸ-ն Երևանում 82,5% ճարպի պարունակությամբ սերուցքային կարագի արտադրության համար ազատվել է ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

 Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 150-200 մլն դրամի կապիտալ ներդրում և 600-700 մլն դրամ՝ հումքի ձեռքբերման համար։

Կստեղծվի 12 նոր աշխատատեղ` մինչև 170,000 դրամ միջին աշխատավարձով։