Out. «Ա1+»-ին կրկին եթեր չտվեցին, իսկ ԱԼՄ-ին եթերազրկեցին

Out. «Ա1+»-ին կրկին եթեր չտվեցին, իսկ ԱԼՄ-ին եթերազրկեցին
Out. «Ա1+»-ին կրկին եթեր չտվեցին, իսկ ԱԼՄ-ին եթերազրկեցին

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հինգշաբթի օրը հրապարակած թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթի արդյունքներով կրկին եթեր չտրամադրեց  «Ա1+» հեռուստաընկերությանը:
«Ա1+»-ը պարտվեց «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, ով եւս պայքարում էր այն նույն հաճախականության համար, ինչ , «Ա1+»-ը: Մրցույթում հաղթեց «Արմնյուզը»՝ հավաքելով 44 միավոր։
Մինչդեռ հանձնաժողովի 8 անդամներից 7-ը «Ա1+»-ի ներկայացրած փաթեթին 0 միավորներ նշանակեցին։ «Ա1+»-ին 2 միավոր տվեց միայն Արա Թադևոսյանը`«Մեդիամաքսի»  տնօրենը:

Հանձնաժողովի հրապարակած արդյունքներից հայտնի դարձավ նաեւ, որ նույն հաճախականության համար պայքարող ԱԼՄ հեռուստաընկերությունը պարտվել է «Երեւան» հեռուստաընկերությանը:

Հուլիսին ՀՌԱՀ-ի հայտարարած լիցենզավորման մրցույթին ներկայացված 18 հաճախություններից միայն այս 2-ի դեպքում կար մրցակցություն: Մյուս հեռուստաընկերությունները մրցակիցներ չունեին:

© Medialab.am