Ամերիկյան Նյու Ջերսի նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը


Ամերիկյան Նյու Ջերսի նահանգը որոշում է ընդունել ճանաչել Արցախի անկախությունը: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը՝ 40 պատգամավորից ներկա է եղել 38-ը, 36-ը կողմ է քվեարկել, 2-ը՝ ձեռնպահ:

Փաստաթղթում, որտեղ անդրադարձ կա նաեւ Արցախյան վերջին պատերազմին, դատապարտվում է Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի իրականացրած ագրեսիան:

Հիշեցնենք, որ ըստ Հայ դատի Ամերիկայի Արևելյան ափի հանձնախմբի ֆեյսբուքյան էջի, սենատոր Ջոզեֆ Լագանան նահանգային սենատի քննարկմանն էր ներկայացրել համապատասխան բանաձեւի նախագիծը: