Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի

Երևան քաղաքում՝ ապրիլի 5-ի կեսօրից հետո, 6-8-ին, 10-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`ապրիլի 5-ի ցերեկը, 6-8-ին, 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ: Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-8-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։