Արցախի ԱԱԾ տնօրենը ընդունել է հայաստանցի գործընկերոջը

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Կամո Աղաջանյանն այսօր` սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արգիշտի Քյարամյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում, որին ներկա էին երկու կառույցների բարձրագույն սպաներ, քննարկվել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի պայմաններում հայկական երկու հանրապետությունների անվտանգային ոլորտի խնդիրները և ազգային անվտանգության մարմինների կողմից ռազմական դրության պայմաններում իրականացվող աշխատանքներին վերաբերող մի շարք հրատապ հարցեր:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Ազգային անվտանգության ծառայությունից:

Կամո Աղաջանյանն ընդունել է Արգիշտի Քյարամյանի գլխավորած պատվիրակությանըԱրցախի Հանրապետության ազգային անվտանգության…

Posted by Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայություն on Wednesday, September 30, 2020