Պետական գերատեսչություններում աշխատող ռիսկային խմբում գտնվող մարդիկ կաշխատեն տանից

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրում է.

«Տեղեկացնում եմ, որ #կորոնավիրուսի կանխարգելման հանձանժողովի նիստի որոշմամբ պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում #աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։

Սա հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձնաց աշխատանքի կազմակերպմանը»։

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2433543120283427