Կարո Փայլանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ու նրա կուսակցությանը՝ ԱԺ արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում կրկին հաղթելու և որպես մեծամասնություն կառավարության ձևավորելու համար»,- գրել է Փայլանը: