«Մի՛ գրիր բանակիդ մասին՝ նամակագրվողը կարող է լինել որպես հայ ներկայացող ադրբեջանցի». ԱԱԾ

«Մի՛ գրիր բանակիդ մասին՝ նամակագրվողը կարող է լինել որպես հայ ներկայացող ադրբեջանցի». ԱԱԾ
«Մի՛ գրիր բանակիդ մասին՝ նամակագրվողը կարող է լինել որպես հայ ներկայացող ադրբեջանցի». ԱԱԾ

Հայ օգտատերերին համացանցում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից զերծ պահելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքում և «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակում ենք սոցիալական կոչ պարունակող հետևյալ լուսանկարը:

«Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից, միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ խնդիրներին առնչվելու դեպքում, հետադարձ կապ հաստատել [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով»,- նշվում է ԱԱԾ հաղորդագրությունում: