3207 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 1193 նոր դեպք, մահացել է 31 մարդ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է․

Նոյեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 124839 դեպք, որոնցից 92829-ն` առողջացած, 1931-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29581 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 483652 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3207 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1193 նոր դեպք:

Ունենք 2075 առողջացած և 31 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 498 է: