Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նախօրեին հանդես է եկել 156-րդ թատերաշրջանի երրորդ առաջնախաղով։
Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Հանդիսատեսի դատին է հանձնվել Քիփլինգի «Մաուգլի» ներկայացումը։
Պրեմիերային ներկա են եղել նաև մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները։
Մինչ ներկայացումը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը շրջել է թատրոնում, թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի հետ զրուցել առաջիկա անելիքների, ծրագրերի ու հուզող խնդիրների մասին։