Սարկոզին ժամանեց Երեվան

Սարկոզին ժամանեց Երեվան
Սարկոզին ժամանեց Երեվան

Այսօր, ժամը 17։05-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց պետական այցով Երևան ժամանած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ինքնաթիռը: Օդանավակայանում Ֆրանսիայի նախագահին դիմավորեցին պետական այցին հատուկ արարողակարգով. Պատվի է առնում Զինված ուժերի պատվո պահակային վաշտը, Պաշտպանության նախարարության նվագախումբը հնչեցնում է երկու երկրների պետական օրհներգերը:

«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Ազգային ժողովի պատգամավորներ և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:

© Medialab.am