Ղարիբաշվիլին ստորագրել է ԵՄ-ին անդամակցելու դիմումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին րոպեներ առաջ ուղիղ եթերում ստորագրեց Վրաստանի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակի դիմումը, հայտնում է Aliq.ge-ն։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ սա պատմական օր է Վրաստանի համար։ 

Ըստ կառավարության ղեկավարի՝ Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելը Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհի ևս մեկ կարևոր փուլն է։