Անոմալ շոգի պատճառով Իտալիայի 27 քաղաքում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակը

Անոմալ շոգի պատճառով Իտալիայի 27 խոշոր քաղաքում սահմանվել է եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակը։ Տագնապ է հայտարարվել երկրի խոշոր զբոսաշրջային կենտրոններում, այդ թվում՝ Հռոմում, Բոլոնիայում, Միլանում, Նեապոլում, Վենետիկում, Ֆլորենցիայում և Պալերմոյում։ Առանձին շրջաններում օդի ջերմաստիճանը հասնում է 40 աստիճան Ցելսիուսի, իսկ շոգը, ըստ կանխատեսումների, կպահպանվի առնվազն ևս 10 օր։

Շոգի հետևանքով ռեկորդային մակարդակով նվազել է Եվրոպայի երկրորդ ամենաերկար գետի՝ Դանուբի ջրի մակարդակը։ Դրա պատճառով Հունգարիան և Ռումինիան սկսել են էլեկտրաէներգիայի խնայողության միջոցառումներ կիրառել։ Հունգարիան նաև ժամանակավորապես դադարեցրել է իր միակ ատոմակայանի աշխատանքը, որը սառեցման նպատակով օգտագործում է Դանուբի ջուրը։

Վերջին շաբաթներին անոմալ տապ է գրանցվել նաև Ֆրանսիայում և Իսպանիայում, որտեղ շոգն ուղեկցվել է անտառային հրդեհներով։