Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի

Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի
Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի

Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի։ Քիչ առաջ Վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշումը։

Որոշման համաձայն, Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: 

Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 26-ին Քոչարյանը մեղադրանք է առաջադրվել 2008-ի մարտի 1-ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։