Ամոթ է, ամոթ, ասում է Արմեն Աշոտյանը

Ամոթ է, ամոթ, ասում է Արմեն Աշոտյանը
Ամոթ է, ամոթ, ասում է Արմեն Աշոտյանը

«Ցավում եմ այն մարդկանց հոգեկան ներաշխարհի համար, ովքեր արդեն մեկ շաբաթ է՝ փորձում են կայանալ 11-ամյա երեխայի հաշվին»,- այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝  անդրադառնալով Երևանի թիվ 119 դպրոցում Վերջին զանգի արարողության ժամանակ վարչապետի համար հնչած բանաստեղծությանը:

“Ամոթ է, ամոթ: Վերջին զանգի միջացառում էր, այնքան լավ ու դրական բաներ են եղել այդ օրը, 25 հազար աշակերտ ավարտել է դպրոցը, 37 հազար՝ քոլեջներն ու ուսումնարանները, մի՞թե լավ բան չի եղել”,- հարցադրում արեց Աշոտյանը:

Նա նշեց, որ Հովիկ Աբրահամյանի համար հնչած բանաստեղծությունը Համո Սահյանի բանստեղծություններից էր, մի քիչ անհաջող վերաձևակերպված: Կարդալ ավելին