Կյանքից հեռացել է Արցախի ԱԺ-ի նախկին պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը

Խորը կսկիծով տեղեկացանք, որ 2022 թ. հոկտեմբերի 30-ին, երկարատև հիվանդությունից հետո կյանքի 75 տարում իր մահկանացուն  կնքեց հասարակական-քաղաքական ակտիվ գործիչ, ԼՂՀ ԳԽ 1-ին, 3-րդ և 4-րդ գումարումների պատգամավոր Մաքսիմ Միքայելի Միրզոյանը:Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

Հարուստ և հագեցած է եղել Մաքսիմ Միրզոյանի աշխատանքային կենսագրությունը, ամենուրեք նա իր գործի նվիրյալն էր: Արցախյան շարժման ակտիվիստներից էր, և մեծ դերակատարություն է ունեցել՝ կանգնած լինելով ակունքներում:

1988 թ. ընտրվել էր «Կռունկ» կոմիտեի տնօրենների խորհրդի անդամ, 1989 թ.-ին՝ Արցախի Ազգային Խորհրդի անդամ: Հայրենասեր, ազնիվ և բարի մարդու մեծ համբավ ուներ նա.օժտված էր մարդկային ամենավեհ գծերով: