Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ. Ավինյան

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ, որոնց հասանելիություն կունենան  վերահսկողությունն իրականացնող մի խումբ անձինք:

https://youtube.com/watch?v=n0GSk52bB14%3Fsi%3DJc6ksWzsJJLpUM4M

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ քննարկել են և առաջիկայում՝  աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ, նաև  որոշակի վերահսկողական գործիքներ կներդնեն մանկապարտեզներում:

«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնց հասանելիություն պետք է ունենան մի խումբ անձինք, որոնք այդ վերահսկողությունը պետք է իրականացնեն: Քաղաքապետարանը նվազագույնը պետք է համոզված լինի, որ մենք մանկապարտեզներում ունենք երեխաների համար բարենպաստ միջավայր»,- նշեց Ավինյանը: