Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են եռակողմ հայտարարություններին առնչվող հարցեր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են անցկացրել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի  ծառայությունը:

 Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի, այդ թվում`  Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարությունների կատարման վերաբերյալ:

Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են նաեւ Ուկրաինայում տիրող իրավիճակը, բազմակողմ հարթակներում համագործակցությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: