Ճամբարակի մերձակայքում հայկական ուժերը հետ են մղել ադրբեջանցիների հերթական հարձակումը

Ճամբարակի մերձակայքում հայկական ուժերը հետ են մղել ադրբեջանցիների հերթական հարձակումը
Ճամբարակի մերձակայքում հայկական ուժերը հետ են մղել ադրբեջանցիների հերթական հարձակումը

Կրկին միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական շփման գծում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն, այսօր ժամը 17-ի սահմաններում հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում` Տավուշի մարզի Ճամբարակ գյուղի մերձակայքում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հետ են մղել ադրբեջանական դիվերսիոն հերթական խմբի հարձակումը:
«Ադրբեջանական հերթական արկածախնդրությունը ձախողվել է եւ, ըստ նախնական տվյալների, կրելով կորուստներ, հակառակորդը նահանջել է»,-տեղեկացնում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունը:
Ըստ ՊՆ-ի՝ հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, Ադրբեջանական կողմի դեիվերսիոն գործողությունների հետեւանքով հայկական կողմը 3 զոհ եւ 6 վիրավոր էր տվել, որին հետեւել էր եւս մեկ ռազմական գործողություն: Այս անգամ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցներին զոհվել էր 5 ադրբեջանցի: Երեկ եւ այսօր կրկին սահմանամերձ շրջաններում շարունակվել են կրակահերթերը:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4-ին մեկնարկած տարածաշրջանային այցելության շրջանակներում, Հայաստանից հետո այցելել է նաեւ Ադրբեջան, ուր խոսել է նաեւ վերջին օրերին սահմանին տիրող իրավիճակի մասին:

«Ես շատ մտահոգ եմ դրանից և չեմ ցանկանում, որ լարվածությունն աճի: Անհրաժեշտ է դադարեցնել արյունահեղությունը: Պետք է համատեղ աշխատել՝ հրադադարի ռեժիմը պահպանելու համար», – հայտարարել է Հիլլարի Քլինթոնը:

© Medialab.am