Հայաստանի 19 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուներն ու իշխանամետ ուժերը հաղթանակ են տարել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ որոշ համայնքներում ՔՊ-ի ստացած 70-90 տոկոսից ավելի ձայները, թեև առաջին հայացքից դրական արդյունք են, սակայն մտահոգության տեղիք են տալիս ընդդիմության դերի տեսանկյունից։
Փաշինյանը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները վկայում են իր բնորոշմամբ «լրտեսական ուժերի» քաղաքական ազդեցության նվազման մասին։
«Մենք պետք է իսկապես արմատախիլ անենք Հայաստանից լրտեսական ընդդիմությունը, որը կառավարվում է դրսից, բայց մյուս կողմից՝ ՀՀ-ն պետք է ունենա պետականակենտրոն ընդդիմություն»,- ասել է վարչապետը։



















