ԱՄՆ դեսպանը ցավակցել է ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով գրանցված ողբերգական մահվան կապակվությամբ

«ՀՀ-ում ԱՄՆ  դեսպանատան անունից ցավակցում եմ այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով գրանցված ողբերգական մահվան  կապակցությամբ և շուտափույթ ապաքինում եմ մաղթում վնասվածք ստացածներին»,- այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ այսօր Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մեկ անձ մահացել է, երեքը՝ տարբեր վնասվածներով տեղափոխվել հիվանդանոցներ։