Ավտոմեքենայի ընթացքը խանգարելու հարցի շուրջ 28-ամյա երիտասարդը դանակահարել է երկու անձի. նրան մեղադրանք է առաջադրվել

Ավտոմեքենայի ընթացքը խանգարելու հարցի շուրջ 28-ամյա երիտասարդը դանակահարել է երկու անձի. նրան մեղադրանք է առաջադրվել
Ավտոմեքենայի ընթացքը խանգարելու հարցի շուրջ 28-ամյա երիտասարդը դանակահարել է երկու անձի. նրան մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու անձի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին:

Նախաքննության ընթացքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. հուլիսի 24-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի՝ 1991թ. ծնված բնակիչն իր կողմից վարած «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենայով Կոտայքի մարզի Պտղնի գյուղից ուղևորվել է Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում գտնվող հացատուն: Ճանապարհին նա դուրս է եկել «Mersedes Benz» մակնիշի ավտոմեքենայի դիմաց, ինչի արդյունքում վերջինիս վարորդին թվացել է, որ «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իր ավտոմեքենային:

Հասնելով հացատան մոտ՝ 28-ամյա երիտասարդն ավտոմեքենան կայանել է և մտել հացատուն, իսկ «Mersedes Benz»-ի վարորդն ընկերոջ հետ, իր մեքենան կայանելով նույն վայրում, սպասել է նրան՝ իր ավտոմեքենայի ընթացքը խանգարելու հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար, ինչը վերաճել է վիճաբանության, որի ժամանկ էլ երիտասարդն իր «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է դանակ և հարվածել «Mersedes Benz»-ի վարորդի աջ աճուկային շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:  

Մարմնական վնասվածք ստանալուց հետո վերջինս ընկերոջ հետ դիմել է փախուստի, սակայն 28-ամյա երիտասարդը նույն դանակով հարվածել է նաև «Mersedes Benz»-ի վարորդի ընկերոջը՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան, տեղեկացնում են Քննչական կոմիտեից: