Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի առանձնազրույցը

Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան։Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը: