«Երևանում օդի ամենամեծ աղտոտվածությունը Խանջյան և Ագաթանգեղոս փողոցներում է». Գայանե Շահնազարյան. տեսանյութ

«Երևանում օդի ամենամեծ աղտոտվածությունը Խանջյան և Ագաթանգեղոս փողոցներում է». Գայանե Շահնազարյան
«Երևանում օդի ամենամեծ աղտոտվածությունը Խանջյան և Ագաթանգեղոս փողոցներում է». Գայանե Շահնազարյան

Երևանում շուրջօրյա դիտարկումներ ենք իրականացնում՝ ազոտի և ծծմբի երկօքսիդների, փոշու, գետնամերձ օզոնի, ինչպես նաև փոշու մեջ ծանր մետաղների պարունակության մասով։ Հոկտեմբեր-դեկտեմբերին փոշու պարունակությունը մի փոքր ավելացել է․ մոտ 1․5 անգամ՝ նախորդ երեք ամիսների համեմատ։ 2019 թվականի ընթացքում մթնլորտային օդում փոշու կոնցենտրացիան չի ավելացել։

Այս մասին այսօր՝ «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով քննարկման ընթացքում նշեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը։

Այդուհանդերձ, ըստ նրա, կան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցման դեպքեր։ «Դեկտեմբերի ընթացքում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի 40% գերազանցում է եղել։ Դա արդեն մտահոգիչ է, որովհետև ստացվում է, որ մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան բավականին բարձր է։

Տարվա ընթացքում փոշու կոնցենտրացիան էականորեն չի փոխվել։ 2018-ի համեմատությամբ՝ նույնպես մեծ փոփոխություններ չկան։ Ծծմբի և ազոտի երկօքսիդների մասով գերազանցումներ չունենք։ Քաղաքում համեմատաբար ամենաաղտոտված հատվածն Ագաթանգեղոս-Խանջյան խաչմերուկն է, որտեղ դիտակայանում հաճախակի ենք ունենում գերազանցումներ»,- ասաց Գայանե Շահնազարյանը։

Մանրամասները՝ Factor-ի տեսանյութում։