Գերմանիայում ՀՀ դեսպանը և Տրանսանտլանտյան հարցերով ԳԴՀ կառավարության հանձնակատարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանն ապրիլի 11-ին հանդիպել է  ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, Տրանսանտլանտյան հարցերով ԳԴՀ կառավարության հանձնակատար Միխայել Գեորգ Լինկի հետ։

Գերմանիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԳԴՀ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող այլ թեմաների: