Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, անհրաժեշտ է շտապ լուծումներ գտնել․ Տոյվո Կլաարը Երևանում հանդիպումներ կունենա

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ընդգծում է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ  է և անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կլաարն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Վերադարձ Երևան՝ մեկօրյա հանդիպումների համար: Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է և անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել: Անհամբեր սպասում եմ առաջ շարժվելու ճանապարհներ գտնելուն միտված քննարկումներին: ԵՄ-ի նպատակը շարունակում է մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորումը»,- գրել է Կլաարը: