ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին. ԱԳՆ-ն հերքում է տարածվող տեղեկությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է փորձագետ Սուրեն Սարգսյանի հայտարարությանը, թե ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը ԱՄՆ-ում սենատորների հետ հանդիպմանը ներկայացել է ուշացումով:

«Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին։ Մամուլին կոչ ենք անում զերծ մնալ տեղեկատվական հերթական աղբի տիրաժավորումից», հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։