ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին նա հայտարարել է Անկարայում կայացած մամուլի ասուլիսում:
«Չափազանց կարեւոր է, որ մենք բոլոր կողմերին շատ հստակ ազդակ հասցնենք այն մասին, որ նրանք պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որ մենք պետք է աջակցենք խաղաղ և համաձայնեցված լուծում գտնելու բոլոր ջանքերին», – հայտարարել է Ստոլտենբերգը:
«Հարցին ռազմական լուծում չկա»,-հայտարարել է նա: