Տեխասում Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է 2022 թվականի ԱՄՆ-ի «տարվա կառույց»

Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը գտնվում է ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի հյուսիսային Քերոլթոն արվարձանում, քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ի 2022 թ.-ի «Տարվա կառույց» անվանակարգում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով World Architects կայքում հրապարակված հոդվածը:  

cff76dd67d6c4ddbb75571e8ed65fe5f.f5fb7444.png (426 KB)

Հոդվածում նշվում է, որ ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնի կողմից նախագծված եկեղեցին, ասես, անցնում է ժամանակի և տարածության միջով՝ կապվելով հայկական ավանդույթների ու ժողովրդի հետ։

e556003b12f94539b487d0023c0f35b7.f5fb7444 (1).jpg (129 KB)

Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին օծվել է 2022 թ. ապրիլի 23-ին և իր առաջին կիրակնօրյա պատարագը մատուցել է մեկ օր անց՝ ապրիլի 24-ին՝ 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի օրը։

b98241a775364c519666652ebd1e57cf.f5fb7444.jpg (59 KB)

Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարի հայկական Սուրբ Հռիփսիմե եկեղեցու օրինակով: Այն տուրք է մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին հայկական «կյանքի ծառի» պատկերով, որը բաղկացած է ուղիղ 1,5 միլիոն շրջանաձև պատկերակներից, «որոնցից յուրաքանչյուրը եզակի է, ինչպես ավելի քան մեկ դար առաջ կորսված կյանքերը», նշում է պարբերականը:

Եկեղեցու նախագիծը հնագույն ճարտարապետական ձևերը զուգակցում է ժամանակակից տեխնոլոգիաների հետ:

f6e8477afea14f44925610a5fbfde4b1.f5fb7444.jpg (46 KB)

Դեյվիդ Հոթսոնը մեծ պատիվ է համարել այն, որ սուրբ Սարգիս հայկական եկեղեցին նման տիտղոսի է արժանացել:

«Հուսով եմ, որ այն ճանաչվածությունը, որ եկեղեցին ձեռք կբերի այս պատվին արժանանալուց հետո, կօգնի Ամերիկայում բարձրացնել իրազեկությունն աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի պատմության և հայ քրիստոնյաների հալածանքների մասին, որոնք դեռևս տեղի են ունենում այսօր Լեռնային Ղարաբաղում», – գրել է Հոթսոնը:

12c035be7b744a128537d7209b0be571.f5fb7444.jpeg (35 KB)