Եռակողմ հայտարարությամբ հստակ և աներկբա նշված են եղել այն շրջանները, որտեղից հայկական զինված ուժերն արդեն իսկ դուրս են բերվել․ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ռուսական «Կոմերսանտ» թերթին Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի պնդումները այն մասին, թե «հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ և աներկբա նշված են եղել այն շրջանները, որտեղից հայկական զինված ուժերն արդեն իսկ դուրս են բերվել: 

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի միակողմանի մեկնաբանությունները նպատակ ունեն արդարացնելու վերջին օրերին իր կողմից արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարի կոպիտ խախտումները, որոնք հակասում են վերոնշյալ հայտարարության դրույթներին»: