Մայիսի 30-ից Ռուսաստանը կսահմանափակի հայկական լոլիկի, վարունգի և ելակի ներմուծումը

Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից ներմուծվող մի շարք գյուղմթերքների նկատմամբ։ Խոսքը վերաբերում է թարմ լոլիկին, վարունգին, պղպեղին, կանաչ բանջարեղենին և ելակին։

Ռուսական կողմի հայտարարության համաձայն՝ սահմանափակումները կգործեն մինչև ապրանքների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ համապատասխան արձանագրության մշակումը։

Մոսկվան պնդում է, որ մայիսի 21-27-ը հայկական ձեռնարկություններում իրականացված ստուգումների ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ։ Բացի այդ, ըստ «Ռոսսելխոզնադզոր»-ի, Հայաստանի իրավասու մարմինները բավարար քայլեր չեն ձեռնարկել նախկինում հայտնաբերված խնդիրների վերացման ուղղությամբ։