Ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու կապակցությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանություն

ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացրած մասնակիցներին բերման ենթարկելու հետ կապված` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանություն։

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, ինչպես նաև այց արդյունքների հիման վրա` ըստ առանձին դեպքերի, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր: