Ավանում քանդվել են հերթական ապօրինի շինությունները․ Քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից, Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով կազմակերպվել և իրականացվել են երեք ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ:

Այդ մասին հայտնում են Քաղաքապետարանից։

Դրանցից առաջինը գտնվել է Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի հհ․15 և 16 շենքերի միջանկյալ հատվածում, հաջորդը՝ Աճառյան փողոցի հ․10 շենքի հարակից տարածքում: Ապամոնտաժվել է նաև Բագրևանդ 40-րդ և 50-րդ փողոցների հատման մասում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունը: