«Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը դադարեցրել է ավագանու իր լիազորությունները

 «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանն իր լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Դավիթ Խաչատրյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական թեկնածու Աննա  Պապյանին:

Վերջինս ներկա չէր ավագանու 6-րդ նստաշրրջանի 3-րդ նիստին: