Ընտանեկան բռնարարներին տնից կվտարեն

Ընտանեկան բռնարարներին տնից կվտարեն
Ընտանեկան բռնարարներին տնից կվտարեն

Ընտանեկան բռնություն թույլ տված անձին, հնարավոր է իրավապահ մարմնի որոշմամբ հարկադրվի անմիջապես հեռանալ ընտանեկան բռնության զոհի բնակության տարածքից, որոշակի ժամկետով, նույնիսկ եթե բռնարարը հանդիսանում է այդ բնակելի տարածքի սեփականատերը: Սա նախատեսվում է «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծով: Նախագիծը դեռ քննարկման փուլում է, բայց արդեն շատ քիչ «ճանապարհ» է մնացել, որպեսզի ներկայացվի կառավարությանը:

Այսօր «Անի պլազա» հյուրանոցում «Կանանց իրավունքների կենտրոնը» համաժողով էր կազմակերպել ընտանեկան բռնության թեմայով, որտեղ նաեւ ներկայացվեց օրենքի նախագիծը: Այն նաեւ նախատեսում է բռնարարին 100 մետրից ավելի մոտենալ իր բռնության զոհին, եթե իրավապահ մարմնի որոշմամբ, նրան որոշակի ժամկետով տնից «վտարել են», իսկ եթե անհրաժեշտություն լինի, նաեւ կարգելվի՝ բռնարարին մոտենալ երեխաներին:

Այսօր քննարկման ընթացքում դատախազության ներկայացուցիչը նաեւ հորդորեց շատ զգույշ մոտենալ օրենքի նախագծի այս կետերին, քանի որ բռնարարը եւս իրավունքներ ունի, եւ մարդուն ուղղակի զրկել սեփականության տնօրինությունից` լուրջ խնդիր է: Կարդալ ավելին