Wizz Air ավիաընկերությունը Գյումրիից թռիչքներ չի իրականացնի․ Տաթևիկ Ռևազյան

Wizz Air ավիաընկերությունը Գյումրիից թռիչքներ չի իրականացնի․ Տաթևիկ Ռևազյան
Wizz Air ավիաընկերությունը Գյումրիից թռիչքներ չի իրականացնի․ Տաթևիկ Ռևազյան

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Ֆեյսբուքի իր  էջում գրել է․

«Որոշ լրատվամիջոցներում տարածված լուրերը առ այն, որ Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու Լոնդոն եւ Փարիզ ուղղություններով, ինչպես նաև թռիչքներ է իրականացնելու Գյումրիի Շիրակ օդանավակայանից չեն համապատասխանում իրականությանը: Ավիաընկերությունը թռիչքների ուղղությունների մասին պաշտոնական հայտարարություն կանի երկուշաբթի օրը»։